Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 3-ից 5-ն անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը: Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են կիրառման փաստաթղթերի ճշտման հետ կապված մի շարք հարցեր, առաջադրված խնդիրներին տրվել են դրական լուծումներ: Հանդիպման արդյունքներով դեկտեմբերի 4-ին ստորագրվել է համատեղ արձանագրություն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 2-ից 5-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը: