Արմինֆո. Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջում։
Հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Ինչպես նախօրեին Բաքվում հայտարարել էր Սերգեյ Լավրովը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի քննարկումից հետո նախատեսվում է ամփոփիչ հայտարարություն ընդունել կամ 3+2 ձեւաչափով (Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ գումարած եռանախագահներ) կամ համանախագահների հայտարարություն: