Արմինֆո.Սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ թոշակառուները պետական աջակցություն կստանան կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ թոշակառուներին սոցիալական աջակցության մասին> օրենքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի խոսքով ՝ ներկայում սոցիալական բնակարաններում բնակվում է ավելի քան 200 մարդ, որոնցից շուրջ 60-ը թոշակառուներ են: Ավելի վաղ պետությունը նրանց սոցիալական բնակարաններում ապրելու իրավունք էր տվել, սակայն չէր հոգացել կոմունալ ծառայությունների դիմաց վճարման մասին, ինչը, հաշվի առնելով փոքր կենսաթոշակը, նախադրյալներ էր ստեղծել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելուն առնչվող խնդիրների առաջացման համար: Այժմ պետությունը հոգալու է էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի դիմաց վճարման ծախսերը։ Այդ նպատակով պետական բյուջեից տարեկան ուղղվելու է 8,5 մլն դրամ։