Arminfo.info



 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 00:01
Դավիթ Ստեփանյան

Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները

Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները

Արմինֆո.Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Նիդերլանդներ) կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Արիֆ Յունուսովը մեկնաբանում է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական փոփոխությունները: Մատնանշում է Մեհրիբան Ալիեւայի գործոնի ուժեղացման եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ռուսամետ վեկտորի ուժեղացման միջեւ կապը, ինչպես նաեւ հնարավոր հետեւանքները ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար:

 

Ռուսական լրատվամիջոցներից մեկը Մեհրիբան Ալիևայի վերջին այցը Ռուսաստան վերնագրել է այսպես. "Անդրկովկասի թագուհին պետական այց է կատարել Մոսկվա" ։  Հատկանշական է, որ թագուհու այցը տևել է 6 օր, որի ընթացքում նա հանդիպել է ՌԴ ողջ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։  Արդյո՞ք սա առաջին փոխնախագահի առաջին հայտն Է Ադրբեջանում լիակատար իշխանության համար, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ "փաշաևյան" Ադրբեջանը կլինի ռուսամետ, այլ ոչ, օրինակ, թուրքամետ:

 

Անշուշտ, այս այցը պայմանավորված չէր Մեհրիբան Ալիեւին կպարգեւատրելու Պուտինի որոշելմամբ: Դա պատրվակ է։  Իհարկե, այցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում իշխանության տարանցման բոլոր մանրամասները։ Այդ թվում՝ չի բացառվում, որ պաշտոնապես իշխանափոխության մասին մեզ կհայտարարվի Ամանորի նախօրեին, ինչպես դա արդեն եղել է Պուտինի պարագայում՝ 2000 թվականին։  Միևնույն ժամանակ, այս այցն իսկապես հստակ վկայում է նաև արտաքին քաղաքական կողմնորոշիչների պատրաստվող փոփոխության մասին։  Փաշաևների ընտանիքը երբեք չի թաքցրել իր ռուսամետ հայացքները, այդ պատճառով Ադրբեջանը կսկսի դրեյֆը դեպի Ռուսաստան։  Կարծում եմ, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորության, ինչպես նաև "Լավրովի ծրագրի" հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

 

Նախորդ հարցի շարունակությունը: Արդյո՞ք դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու պատասխան է առաջին տիկնոջ' ԱՀ առաջին փոխնախագահի Մոսկվա կատարած այցին: Ձեր կարծիքով, ինչի՞ մասին այսօր կարող են պայմանավորվել Մոսկվան եւ Բաքուն, եւ մինչեւ ո՞ր կարմիր գիծը նրանք կարող են պայմանավորվել Ղարաբաղի շուրջ:

 

Այո, Լավրովի այցը Բաքու պատասխան է Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած այցին եւ այնտեղ քննարկված հարցերի շարունակությունը: Այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ։  Կարծում եմ, որ այժմ քննարկվելու են Լավրովի ծրագրի մանրամասները, որի արդյունքում հայերը պետք է փուլ առ փուլ Ադրբեջանին վերադարձնեն 5 շրջանները, իսկ խաղաղապահների անվան տակ տարածաշրջան կմտցվեն ռուսական զորքեր։ Եվ սրանով ամեն ինչ  կդադարի: Բաքվում այդ շրջանների վերադարձը կներկայացվի որպես վիթխարի հաղթանակ, իսկ բնակչությունը կհամոզեն, որ դրան կհետևի նաև Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին։ Եվ այս ամենը, բնականաբար, կներկայացվի որպես Մեհրիբան Ալիևայի անձնական հաղթանակ։

 

Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կառավարող "Ենի Ազերբայջան" կուսակցության կողմից հիմնավորվում է բավականին թույլ և ոչ համոզիչ։  Իսկ ինչո՞վ է առաջնորդվել Իլհամ Ալիևը, Ձեր կարծիքով, նման որոշում կայացնելիս։

 

Իհարկե, որոշումը կայացվել է ոչ իշխող կուսակցության կողմից, դա, պարզապես, պաշտոնապես մատուցվել է կուսակցության անունից։  Չէ որ՝ այդ թեմայի շուրջ նույնիսկ լուրջ քննարկումներ չեն եղել կառավարող կուսակցությունում, շատ կուսակցական գործիչներ, անգամ, անակնկալի են եկել ու լավ չեն իմացել, թե, ընդհանրապես,  ինչ է կատարվում, ուստի նախընտրում էին սպասել։  Մյուս կողմից, որոշումը կայացվել է ոչ ինքնաբուխ և ոչ էլ միայն Իլհամ Ալիևի կողմից, դա նրա կառավարման սկզբից ի վեր հոր թիմի դեմ տևական պայքարի արդյունքն է։  Ընդ որում, պայքարի ընթացքում մշտապես աճել են նաեւ նրա տիկնոջ հավակնությունները։  Հատկապես, երբ ավարտին էր մոտենում Իլհամ Ալիևի նախագահության երկրորդ ժամկետը, և ամուսինները որոշեցին ռուսական տարբերակը խաղարկել Պուտինի և Մեդվեդևի հետ։  Բայց այն ժամանակ չհաջողվեց: Սակայն, Մեհրիբան Ալիևան աստիճանաբար կարողացավ վեր կանգնել Հեյդար Ալիևի հին թիմի դեմ այդ պայքարում։ Ընթացիկ տարվա գարնանը հայտնվեցին Իլհամ Ալիևի  լուրջ առողջական խնդիրների վերաբերյալ առաջին, թեկուզ, ոչ պաշտոնական տեղեկությունները։  Իսկ օգոստոսին ընդհանրապես լուրջ ճգնաժամ էր, և Իլհամ Ալիևը երկու շաբաթով անհետացել էր տեսադաշտից, այն ժամանակ երկրում տարբեր լուրեր էին տարածվել, այդ թվում նաև նրա մահվան մասին լուրեր կային։  Իսկ գլխավորը՝ չեն եղել և չկան երաշխիքներ, որ Իլհամ Ալիևի առողջական վիճակի նոր ճգնաժամ չի լինի։ Ինչ-որ  չափով, կրկնվեց Հեյդար Ալիեւին առնչվող իրավիճակը, երբ նա 2003 թվի մայիսին ճգնաժամ  տարավ, հետո նրան երկար բուժում էին,  բայց՝ ամեն ինչ ապարդյուն, եւ այն ժամանակ էլ իշխանությունները պետք է շտապ որոշում կայացնեին իշխանության տարանցման, ավելի ճիշտ՝ իշխանությունն ընտանիքի ձեռքում պահելու մասին։  Ահա հիմա էլ մեզ մոտ համանման իրավիճակ է։  Այո, բժիշկներին հաջողվել է Իլհամ Ալիեւին դուրս բերել ճգնաժամից, այո, նա վերջին ժամանակներս, նույնիսկ, ելույթ է ունենում եւ գնում է այս կամ այն միջոցառման, սակայն, ըստ երեւույթին, առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, քանի որ իշխող ընտանիքը որոշում է կայացրել արագացնել իրավիճակի զարգացումը եւ չհետաձգել իշխանության տարանցումը հաջորդ տարվան:

 

Ալիևի ինչի՞ն է պետք իշխանությունը փոխանցել Մեհրիբան Ալիևային։ Եթե դա փոխատեղում է Պուտին-Մեդվեդեւ-Պուտին օրինակով, ապա  արդյո՞ք անիմաստ չէ, քանի որ, ըստ ԱՀ ահմանադրության, Ալիևը կարող է իշխել է մինչև իր մահը: Արդյո՞ք  խորհրդարանի լուծարումը Հեյդար Ալիեւի շրջապատից բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների շարքի տրամաբանության շարունակությունն է: Ի՞նչ դեր ունի այս բոլոր գործընթացներում, ըստ Ձեզ, անձամբ Մեհրիբան Ալիեւն ու Փաշաեւների կլանը:

 

Այո, Սահմանադրության համաձայն, Իլհամ Ալիևը կարող է կառավարել որքան ուզի։  Բայց առողջության հետ կապված՝ չես վիճի: Մյուս կողմից, մեր առջեւ ոչ միայն փոխատեղում է, ինչպես Ռուսաստանում։ Մեր դեպքում խոսքը ընտանիքի ձեռքում իշխանության պահպանման մասին է՝ հետագայում որդուն՝ Հեյդարին փոխանցելու հեռանկարով։  Ըստ էության, խոսքը դե-ֆակտո միապետական դինաստիայի իշխանության պահպանման մասին է։  Անշուշտ, Մեհրիբան Ալիևան բավականին լուրջ դեր է խաղում այս ամենում։   Նա շատ հավակնոտ է եւ վաղուց ձգտում է իշխանության։ Բայց ճանապարհին կանգնած էր Հեյդար Ալիևի հին թիմը, որը նրան որպես իրենը չէր ընկալում, քանի որ նա ծնունդով Նախիջևանից և Հայաստանից  չէր, այսինքն՝ օտար էր հին թիմի համար։  Եվ հենց նա էր տոն տալիս հին թիմի դեմ պայքարում, այլ ոչ թե Իլհամ Ալիևը, նա էր շատ առումներով որոշում այդ պայքարի ուրվագծերը, այդ պայքարի արդյունքում նրա ընտանիքի, Փաշաևների կլանի ձեռքն էր հետո անցնում  հին թիմից պարտվողների սեփականությունը (Հեյդար Ալիևի եղբայր Ջալալ Ալիև և այլն)։ Այսօր հենց Փաշաևների ընտանիքն է ամենահարուստը երկրում, հենց Փաշաևներն են մենաշնորհային վերահսկում տնտեսության հիմնական լծակները, հենց նրանք են ամենից շատ միջոցներ ունեն օֆշորային գոտիներում։  Եվ այսօր մենք տեսնում ենք Մեհրիբան Ալիևայի և նրա կլանի պայքարի պտուղները։ Փաշաեւներին դիմակայող հիմնական քաղաքական դեմքերը եւ, առաջին հերթին, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը անցյալում են մնացել: Եվ հիմա հին թիմից այս կամ այն դիրքում մնացածներից երկրի քաղաքական դաշտը  "մաքրելու" գործընթաց է գնում։ Այդպիսիք հատկապես շատ են խորհրդարանում, դրա համար էլ հարց է բարձրացվել հին խորհրդարանը ցրելու մասին։  Նրան պետք է "յուրային" խորհրդարան, որը իրեն չի խանգարի։

 

Միլի Մեջլիսի պատգամավոր Աֆլաթուն Ամաշովի մեկնաբանությունը, ով մեկն է քչերից, որ, ընդհանրապես, հանդգնել է ինչ-որ կերպ մեկնաբանել խորհրդարանի արձակումը, հանգում էր այն բանին, որ "Ենի Ազերբայջանը" որոշել է "համարժեք արձագանքել Իլհամ Ալիեւի կողմից իրականացվող բարեփոխումներին": Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, և ի՞նչ կապ ունի այստեղ խորհրդարանը՝ ընդհանրապես։

 

Դա Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների սիրած արտահայտությունն է։  Ցանկացած պաշտոնանկություն կամ պաշտոնյաների նշանակում նրանք ընկալում են որպես ոչ թե, պարզապես, բարեփոխումներ, այլ՝ գրեթե հեղափոխություն, կամ, ինչպես նրանք սիրում են վերջին ժամանակներս ասել իրանական շահի օրինակով ՝ "Սպիտակ հեղափոխություն"։  Իրականում դա ընդամենը իշխանության  մի թիմի փոխարինումն է  մեկ այլ թիմով, որոշ օդիոզ պաշտոնյաների ու անձերի փոխարինում մյուսներով։ Բարեփոխումները, առավել ևս հեղափոխությունը ենթադրում են կենսակերպի փոփոխություն, ընդ որում ՝ արմատական, և շատ այլ փոփոխություններ։  Իսկ մեր դեպքում ոչ մի նման բան չարժե սպասել։  Այո, որոշ պաշտոնյաների փոխարեն կգան նորերը, ավելի երիտասարդ, ոչ գավառական ու ավելի կրթված, ոմանք՝ անգլերեն լեզվի իմացությամբ։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանում բարեփոխումներ կսկսվեն։  Ոչ, իհարկե: Ամեն ինչ կլինի այնպես,  ինչպես երեկ եւ նախանցյալ օրը: Եվ կոռուպցիան կմնա, և բյուջեի թալանը, և մարդու իրավունքների խախտումները և այլն։  Միայն այս ամենը կներկայացվի ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ։

 

Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում էին միայն հաջորդ տարի։  Արդյո՞ք Ալիևը փորձում է խորհրդարանի լուծարմամբ և արտահերթ ընտրությունների անցկացմամբ, ասենք, մինչև նոր տարի, ընդդիմությանը ժամանակ չտալ և, համապատասխանաբար, զրկել նրան ինքնակազմակերպվելու և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունից։

 

Այո, կա նման մտավավախություն: Բայց այդ մտավախությունն առնչվում է ոչ այնքան ավանդական ընդդիմության, որքան իշխող թիմի արդեն նախկին անդամների ակտիվությանը։ Չէ որ նրանք, պարզապես, չեն զրկվել կամ կզրկվեն այս կամ այն պաշտոններից։  Խոսքը նաև այն մասին է, որ նրանք կզրկվեն իրենց բիզնեսից և շատ այլ նյութական բաներից։  Ավանդական ընդդիմությունը չունի այն Ֆինանսները, որոնք ունեն նախկին իշխանավորները։  Խորհրդարանը ցրելու որոշման բացակայության պայմաններում պետք չի բացառել, որ հին խորհրդարանում Մեհրիբան Ալիեւան խնդիրներ չի ունենա: Մեր ոչ վաղ պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, երբ արտաքուստ լոյալ խորհրդարանը իրավիճակը փոխվելիս դարձել է իշխանության համար գլխավոր վտանգը։  Դրա համար էլ պետք է ապահովագրվել, ինչի համար էլ պետք է լուծարվեր հին խորհրդարանը և ընտրություններ նշանակվեր նոր խորհրդարան ձևավորելու համար, որտեղ կներառվեն արդեն լոյալ մարդիկ, այդ թվում ՝ ավանդական ընդդիմությունից։  Ալիեւյան Ադրբեջանում ընտրություններն անցել են, եւ այսուհետ կանցնեն իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո: Եվ արդյունքում խորհրդարան կանցնեն միայն նրանք, ում կցանկանա այնտեղ  տեսնել իշխող ընտանիքը։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Левон
Интетвью уважаемого Арифа Юнусова подействовало как дуновение освежующего ветерка. Ну, а насколько оно близко реалиям сегодняшнего мира, поставленного такими же людьми, как мы в невыносимые условия существования. Естественные отношения между людьми, исходящие не из корыстных интересов - дело близкого или более отдаленного будущего. Всевышнему виднее. Но это не значит, что надо сидеть сложа руки. Вот и это из ряда вон выходящее интервью, благодаря усилиям автора и уважаемого информагенства, стало реальностью. А недруги пусть лучше пошевелят мозгами и избавтся вредных отбросов на пути к миру.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով