Արմինֆո. Ամերիկացի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը պաշտպանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ՝ ամեն ամիս 22-23 դոլար փոխանցել "Հայաստան" համահայկական հիմնադրամին: Վարչապետի մարտահրավերն ընդունած անձը կարող է այն եւս երեք անգամ վերահասցեագրել։
Էրիկ Իսրայելյանը, մասնավորապես, ընտրել է աշխարհահռչակ երգչուհի Շերին եւ Alex and Ani ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանին։
Ինչպես ավելի վաղ նշել էր Փաշինյանը, այսօր կարեւոր է, որ նվիրատվությունների գործընթացին մասնակցեն ոչ միայն բիզնեսի եւ քաղաքականության էլիտաների ներկայացուցիչներ, այլեւ շարքային քաղաքացիներ: Վարչապետը հայտնել է նաև հիմնադրամին ամսական 10 հազար դրամ հատկացնելու իր մտադրության մասին, և եթե աշխարհի բոլոր հայերը հետևեն նրա օրինակին, ապա հատկացումների գումարն ամեն տարի կգերազանցի 1 մլրդ դոլարը:
Վարչապետինախաձեռնությունը, մասնավորապես, պաշտպանել են System of a Down խմբի ղեկավար Սերժ Թանկյանը եւ Reddit-ի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: