Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Արցախում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկատվությունը: "Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը", - Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ հայկական ԶԼՄ-ներում հաղորդումներ էին հայտնվել այն մասին, թե 14-20 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սակայն հայկական կողմի օպերատիվ գործողությունների շնորհիվ փորձը հաջողությամբ չի պսակվել։
Հավելենք, որ տեղեկությունը հերքել է նաև ադրբեջանական կողմը։ Այսպես, ԱՀ ՊՆ-ում հայտարարել են, որ այդ տեղեկատվությունն անհիմն է և ապատեղեկատվություն է ։ "Հավանաբար, վերջին շրջանում շփման գծում առկա կայուն իրավիճակը ձեռնտու չէ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, եւ նման ապատեղեկատվություն տարածելով, Հայաստանի կառավարությունը փորձում է իր ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում առկա խնդիրներից", - ասված Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: