Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, որոշումը վարչապետն ստորագրել է նոյեմբերի 26-ին: Պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում։
Հավելենք, որ Հովնանյանը փոխնախարար էր նշանակվել ս. թ. օգոստոսի 9-ին: