Արմինֆո.Հայաստանը ցանկանում է ավելի գործնական փոխգործակցություն ԵՄ <Արևելյան գործընկերություն> ծրագրի անդամ երկրների միջեւ 2020 թվականից հետո: Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Միաժամանակ, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին Արևելյան գործընկերության ապագայի թեմայով խորհրդատվություններ նախաձեռնելու համար:
Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը ներկայացրել է ԱլԳ զարգացման հետագա վեկտորի վերաբերյալ իր տեսլականը և մատնանշել այն ներդրումը, որը հանրապետությունն ունեցել է նախագծի զարգացման գործում: <2020 թվականից հետո Հայաստանը կցանկանար ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Արևելյան գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային նախագծերում։ Ավելին, ցանկանում ենք ավելի գործնական փոխգործակցություն նախաձեռնության վեց երկրների միջև>, - ասել է Ադոնցը։
Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինն իր հերթին հավաստիացրել է, որ ԱլԳ նախաձեռնության շրջանակներում գործնականում բոլոր 4 բլոկների առնչությամբ հաջող արդյունքներ են գրանցվել՝ դրանք կյանքի կոչելու տեսանկյունից: Նրա խոսքով ՝ իրենք արդյունքներից գոհ չեն միայն օրենքի գերակայության հաստատման մասով։ Դևինի խոսքով ՝ պլատֆորմի շրջանակներում արդեն անցկացվել են հաջող խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ավելի քան 200 տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ինչն արդեն աննախադեպ է:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը համոզմունք է հայտնել, որ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ կարծիքների փոխանակման Յունկերի նախաձեռնությունը օգտակար կլինի: <Հաջորդ տարվա հունիսին տեղի կունենա Արեւելյան գործընկերության բարձր մակարդակի գագաթաժողովը, որտեղ նախանշվելու է զարգացման հետագա վեկտորը>, - ամփոփել է Մերեդիթը: