Արմինֆո.Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Սպիտակ տան խնդրանքով է արգելափակել Է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քվեարկությունը Սենատում:
Ըստ Axios-ի, Գրեհեմը հայտարարել է, որ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան օրենսդրական հարցերով ներկայացուցիչը
հայտնել է, որ սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկությանդնել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը, և խնդրել է արգելափակել այն։ "Ես փորձում եմ փրկել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, եթե դա հնարավոր է", - նշել է Գրեհեմը։ Նա հավելել է, որ անհարմար է զգացել՝արգելափակելով Մենենդեսի բանաձևը։ "Հաջորդ անգամ ես չեմ առարկի", - հայտարարել է նա:
Աղբյուրը գրում է, որ անցյալ շաբաթ Մենենդեսն ու սենատոր Թեդ Քրուզը կրկին Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այս անգամ այն արգելափակել է սենատոր Դեյվիդ Փերդյուն։ "Սենատոր Պերդյուն առարկել է այն մտավախությունների պատճառով, որ բանաձևի ընդունումը կվտանգի տարածաշրջանում ընթացող նուրբ բանակցությունները Թուրքիայի եւ մյուս դաշնակիցների հետ", - ասել է Փերդյուի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 296 բանաձևը ։