Արմինֆո. Մաքսատան սպաները թմրանյութ են հայտնաբերել ուղեւորատար ավտոբուսում, որը վրաց-ռուսական սահմանը հատել էր "Կազբեգի" անցակետով: Այս մասին այսօր հայղորդել են Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում: Գերատեսչության տեղեկություններով ՝ ավտոբուսը վարել է Հայաստանի քաղաքացի։
"Վրացական մաքսատան աշխատակիցների մոտ որոշակի կասկածներ են առաջացել, որոնցից ելնելով նրանք որոշել են ստուգել փոխադրամիջոցը։ Արդյունքում՝ ավտոբուսում հայտնաբերվել է 149 գրամ կոկաին եւ 64 գրամ հաշիշ: Գործը հետագա արձագանքման համար հանձնել են Կազբեգի քաղաքի ՆԳՆ քրեական ոստիկանությանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել թմրանյութերի ապօրինի Վրաստան ներմուծման, արտահանման կամ տարանցմամբ միջազգային փոխադրման մասին հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով, - ըստ "Գրուզիա օնլայնի"՝ հաղորդել են գերատեսչությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, այս միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, որը տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը "Վերին Լարս" հսկիչ անցակետի վրացական կողմում դեպի Հայաստան ուղևորվ ավտոբուսում արգելված բեռ է հայտնաբերվել: Դեսպանտունն ընդգծել է, որ վրացի իրավապահները քննչական միջոցառումներ են իրականացնում, Հայաստանի երեք քաղաքացիներ ձերբակալվել են, ավտոբուսի ուղեւորները հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:
ՀՀ դեսպանատունը նաև տեղեկացրել է, որ դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր են տեղափոխել ավտոբուսում գտնվող ՀՀ քաղաքացիներին:
"Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է տանում վրացական համապատասխան կառույցների հետ' ավտոբուսում գտնվող ՀՀ քաղաքացիներին օպերատիվ տեղաշարժն ու վերադարձը հայրենիք ապահովելու համար", - հաղորդել են ՀՀ դեսպանատնից, հավելելով, որ իրավիճակի հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: