Արմինֆո. Այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ <Ազատություն> ռադիոկայանի հայկական ծառայությանը մեկնաբանությունում:
Ռադիոկայանը, մասնավորապես, հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
<Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ>,- հայտարարել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը, Turan-ին հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը համաձայնության են եկել <կոնկրետ բանակցություններ> սկսել, և <փաստաթղթերն> արդեն բանակցությունների սեղանին են: Ընդ որում, նա հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի սկզբին, սակայն դեռեւս չի հստակեցվում, թե երբ եւ որտեղ:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հավանական վայրը կարող է դառնալ դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն, ինչի մասին խոսել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը: