Արմինֆո.Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:45-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ժամը 11:00-ին՝ լիագումար նիստը: Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ անցկացվում է առաջին անգամ։ Ինչպես հաղորդվել է, օրակարգում ընդգրկված թեմաները վերաբերում են, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության կազմակերպությանը։ Ինչպես ավելի վաղ նշել էր Վյաչեսլավ Վոլոդինը, երկրների առջեւ ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, որոնց դեմ անհրաժեշտ է պայքարել համատեղ: Դա, մասնավորապես, վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։