Արմինֆո.Սամվել Ֆարմանյանի քրոջ ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսպիսով՝ դատարանը բավարարել է քննիչի համապատասխան միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Այս տարվա հոկտեմբերի 31-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում ։
Ավելի վաղ հաղորդվել էր2012-2016 թվականների ընթացքում <Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան> ՊՈԱԿ-ում 19.409.500 դրամի հափշտակության մասին: Նշված ժամանակահատվածում Անահիտ Ֆարմանյանը զբաղեցրել է բուհի պրոռեկտորի պաշտոնը: