Արմինֆո. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը նոյեմբերի 4-ին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։
ՀՀ կադաստրի կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Լևոն Մելիքյանը ղեկավարի տեղակալ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերին՝ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման օրոք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։