Արմինֆո. Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում Է ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը, Վյաչեսլավ Վոլոդինը Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ: