Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի (այժմ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն - խմբ.) և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվել է ԱՊՀ տարածքից։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Նշենք, որ սեպտեմբերին սոցցանցերում գաղտնալսվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը ։ Վանեցյանն ու Խաչատրյանը 8 րոպե տեւած զրույցի ընթացքում քննարկել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը: