Արմինֆո. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասինե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։