Արմինֆո. Հայաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը մտահոգիչ է։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ՝ ներկայացնելով միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը ։
Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն և Հայաստանի կառավարությունը համագործակցում են երիտասարդության համար նոր հնարավորություններ ստեղծելու եւ երկրի սոցիալական կյանքում վերջինիս ներգրավվածության ակտիվացման գործում: Նրա խոսքով, հանրապետության համար մարտահրավերներից մեկը երիտասարդների շրջանում գործազրկությունն է, որի պատճառ, այդ թվում, աշխատաշուկայի պահանջներին մասնագիտական հմտությունների անհամապատասխանությունն է:
Այսպիսով՝ ձգտումը ստանալ բարձրագույն կրթություն չի երաշխավորում ուսանողին հետագա աշխատանքի հնարավորություն:
Նշելով, որ դա բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա՝ Վիկտորինն ընդգծել է, որ նման իրավիճակ է նկատվում նաեւ աշխարհի այլ երկրներում: Իրավիճակի փոփոխության ուղիների շարքում են կրթության որակի բարձրացումը և այն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելը, ինչպես նաև բիզնես հատվածի ներգրավումը կրթական ոլորտում:
Վիկտորինը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ԵՄ-ի և <Ռազմավարական զարգացման գործակալություն> ՀԿ-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագիրը: Դրա շրջանակներում Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում կներդրվի երկու մասնագիտացմամբ ուսուցման նոր մոդել ՝ աասնաբուծություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա: Այս մոդելը հիմնված է բիզնես-կրթություն սերտ փոխգործակցության վրա՝ օգտագործելով ուսուցման մեխանիզմ, որը հիմնված է աշխատանքային գործընթացի վրա:
Ծրագիրը կավարտվի 2021 թվականի ապրիլին եւ, ինչպես հույս է հայտնել Վիկտորինը, դրա մոդելը հետագայում կարող է կիրառություն գտնել նաեւ ՄՄԿ այլ կրթական հաստատություններում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ վերջին տարիներին երկրում նկատվում է միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության աճ: Բացի այդ, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՄՄԿ կրթական հաստատություններում փուլ առ փուլ իրականացվում են վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներ: Նրա խոսքով, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում իրականացվում են աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրություններ, ինչպես նաեւ քայլեր են իրականացվում կրթական ոլորտում բիզնես սեկտորի ներգրավման ուղղությամբ: