Արմինֆո. 2019 թ․ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել հօգուտ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Բանկերի միությունը, ուսումնասիրելով դատարանի վճիռն ու ծանոթանալով գործի մանրամասներին և փաստական հանգամանքներին, ինչպես նաև քաջատեղյակ լինելով «Բ․Մ․Լ․Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին, մտահոգություն է հայտնում դատարանի նման վճռի առնչությամբ։
Բանկերի միությունը գտնում է, որ գործը քննելիս դատարանը չի ելել արդարադատության բուն էությունից, ըստ ամենայնի, անտեսել է մի շարք էական հանգամանքներ և չի բացահայտել կարևորագույն փաստեր Գևորգ Աֆանդյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ գործի հետ կապը, արդյունքում ընդունելով մի վճիռ, որը՝
Հայաստանի բանկերի միությունը Գ․Աֆանդյանի՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած դատական յուրաքանչյուր, և հատկապես ամենախոշոր՝ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի հետ վեճը պահելու է ուշադրության կենտրոնում՝ մշտապես հետևելով իրադարձությունների զարգացման ընթացքին։ ՀԲՄ-ն հրավիրում է նաև պատկան մարմինների ուշադրությունը՝ գործի բազմակողմանի քննման, իրական փաստերի բացահայտման, տվյալ անձի և նման գործելաոճ որդեգրած մյուսների վարքագծին պատշաճ իրավական գնահատական տալու համար:
Միությունը վերաքննիչ դատարանից ակնկալում է գործի անաչառ քննություն և արդարացի որոշման կայացում։