Արմինֆո. System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը պաշտոնապես հերքում է որոշ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ 2015-ին Երևանում իր անվճար համերգից խումբը շահույթ է ստացել: Իր հայտարարության մեջ խումբը ափսոսանք է հայտնել այն փաստի առնչությամբ:
"2015 - ին մեզ հրավիրել էր Հայաստանի կառավարությունը, իսկ բոլոր ծախսերը հոգացել են հովանավորները։ Ոչ SOAD-ը, ոչ էլ մեր թիմից որեւէ մեկը նույնիսկ մի կոպեկ վաստակել դրանից: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ։ Նողկալի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար", - նշում է SOAD-ը։
Հավելենք, որ 2015 թվականին System of a Down-ի անվճար համերգը Երևանում հավաքել է 50 հազար հանդիսատես։ Բացի այդ, ռոքերների ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով։
Ավելի վաղ SOAD-ի ղեկավար Սերժ Թանկյանը հաղորդել էր, որ 2020 թվականի հունիսին խումբը ելույթ կունենա Երեւանում՝ իր եվրոպական շրջագայության շրջանակում: System of a Down-ը հյուրախաղերից ստացված ողջ հասույթը ծրագրում է ուղղորդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի "Իմ քայլը" հիմնադրամին ։