Արմինֆո. Ապրիլյան պատերազմի մասին վերջին հարցին կպատասխանի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Այ մասին "Ազատություն"ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
"Վերջին հարցը պետք է տրվի այն մարդուն, ով կայացրել է ամենակարեւոր որոշումը, այսինքն այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարին", - նշել է Քոչարյանը՝ խոսելով հանձնաժողովի նիստերից մեկին Սերժ Սարգսյանին հրավիրելու հավանականության մասին։ "Պետք է հասկանալ, թե երբ և ինչպես են իրեն զեկուցել ստեղծված իրավիճակի մասին, ինչ հրաման են ստացել համապատասխան կառույցների ղեկավարները, և որքան արագ է այդ հրամանը կատարվել։ Ուրիշ ու՞մ կարող ենք տալ այդ հարցերը", - նկատել է նա։
Քոչարյանը վստահություն է հայտնել, որ Սարգսյանը չի հրաժարվի հանձնաժողովի հրավերքից՝ եթե այդպիսին լինի: Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարված մարդն ինքնաբերաբար իր վրա կվերցնի կասկածների հսկայական բեռը։ "Այսօր ոչ ոք չի կարող գնալ դրան", - ընդգծել է նա, հավելելով, որ կցանկանար բացատրություններ լսել նաև փախուստի մեջ գտնվող Միքայել Հարությունյանից, որը 2016 թվականին զբաղեցնում էր ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:
Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է ընթացիկ տարվա հունիսին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը՝ սահմանին իրավիճակի սրման ժամանակահատվածում, ինչը հանգեցրեց ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: