Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում են Nouvelles d ' Arménie-ի խմբագրության վրա հարձակումը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
<Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ>,- ասվում է Twitter-ում
դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հայտարարության մեջ, որով կիսվել է նաև ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում: Հրապարակմանը կցված է նաև ավերված խմբագրության լուսանկարը։
Nouvelles d ' Arménie-ի փոխանցմամբ, խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Նշվում է, որ կոտրվել է խմբագրության դուռը, գողացել են տեսախցիկներ եւ երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ: