Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այդ մասին հաղորդել է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամւոլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները առանձնազրույց կունենան, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկու երկրների վարչապետները հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: