Արմինֆո. Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի "Խաղաղություն Ղարաբաղին" գիրքը, հայտնում է ԱրմԻնֆո-ի հատուկ թղթակիցը Թուրքմենստանի մայրաքաղաքից:
Վլադիմիր Կազիմիրովը 1992-1996թթ.եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ։ Նա զգալի ներդրում է ունեցել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։