Արմինֆո.ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Աշխաբադում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ինչպես Արմինֆո-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: