Արմինֆո. Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչները սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ: Հանքի շահագործման դեմ դասադուլներ են հայտարարվել նաեւ տարածաշրջանի դպրոցներում, նախատեսվում է բողոքի ակցիաների կազմակերպում նաեւ Երեւանում:
Նշենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հայտարարել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր:
Գործադուլի մասնակիցները վանկարկում են՝<Լիդիան, հեռացիր>, <Save Amulsar>: Քաղաքացիները կարծում են, որ Հայաստանի վարչապետին սխալ տեղեկատվություն են տրամադրում Ամուլսարի նախագծի վերաբերյալ ՝ հայտարարելով, որ առաջին հերթին Փաշինյանը պետք է պաշտոնանկ անի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:
Գործադուլավորները նաեւ հայտարարում են, որ կշարունակեն փակել ճանապարհները այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել հանքի շինարարությունից եւ շահագործումից հրաժարվելու օգտին:
Ակցիայի մասնակիցներին միացել են Գնդեվազի դպրոցի տասնյակ աշակերտներ, սակայն դպրոցի տնօրենը սպառնացել է, որ կհեռացնի նրանց դպրոցից, եթե նրանք չվերադառնան դասերին: Այնուհետև աշակերտները գնացել են դպրոցի շենք ՝ կոչ անելով ուսուցիչներին միանալ դասադուլին ։ Բողոքող դպրոցականներն ասում են, որ բաց թողնված դասերն իրենք կարող են լրացնել, իսկ իրենց առողջությունը, որը կարող վնասվել հանքի շահագործման պատճառով, այլևս հնարավոր չի լինի վերականգնել:
Նշենք, որ այսօր նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ հանքի շահագործման դեմ, մասնավորապես` hեծանվավազք, մոտոարշավ, ֆլեշմոբներ: Ժամը 13: 30-ին բնապահպանները, փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մաշտոցի պուրակից ակցիա են սկսելու: Ժամը 18:30-ին բոլոր խմբերը, որոնք մասնակցում են բնապահպանական մոբիլիզացիայի օրվան, կհավաքվեն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից կսկսվի երթը: