Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ներկայացրել Երևանը։ Օգոստոսի 14-ին նա միացել է մայրաքաղաքում անցկացվող էքսկուրսիային՝ ստանձնելով էքսկուրսավարի դերը։ Կառավարության ղեկավարը զբոսաշրջիկների հետ շրջել է երկհարկանի էքսկուրսիոն ավտոբուսով և պատմել մայրաքաղաքի տեսարժան վայրերի մասին՝ սկսելով Էրեբունի-Երևանի հիմնադրումից։
Փաշինյանը զբոսաշրջիկներին ցույց է տվել էրեբունիի հիմնադրման մասին սեպագիր քարը, որը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ, և մայրաքաղաքի հյուրերին հրավիրել է կառավարության շենք, որտեղ նրանց համար էքսկուրսիա է անցկացրել:
Դժվար է ասել, թե զբոսաշրջիկներն ավելի շատ ինչից էին տպավորված. քաղաքից, որը 29 տարով հին է Հռոմից, թե այսօրվա էքսկուրսավարի բարձր պաշտոնը: