Արմինֆո. <Օրենքի առաջ բոլորը հավասար են>,-լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՝ անդրադառնալով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատմանը:
<Հարգանքով վերաբերելով պարոն Օրբելյանի վաստակին, այնուամենայնիվ, որևէ ոլորտում, այդ թվում՝ մշակույթի, արտոնյալ չի կարող լինել>,-նշել է նա:
Հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ այն, որ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը (ով ստորագրել է Օրբելյանին ազատելու հրամանագիրը.-խմբ), ունի երկքաղաքացիություն՝ Ֆրանսիայի և Հայաստանի, և պետական պաշտոն է զբաղեցնում, Ավինյանը նշել է, որ այստեղ օրենքի խախտում պետք է որ չլինի: Նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենա, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ: Ընդհանուր առմամբ, հարցը շատ զգայուն է, եւ եթե մենք ցանկանում ենք հետագայում սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել մեր հասարակական-քաղաքական կյանքում, ապա վստահ եմ, որ այդ քաղաքականությունը վերանայման կարիք ունի>, - նշել է փոխվարչապետը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ ՝ պահանջելով չեղյալ հայտարարել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ՝ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հրամանը: Մշակույթի գործիչներին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: <Այս պահին մենք բավարարված ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից>, - հայտարարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով թատրոնի մյուս 6 աշխատակիցների հետ հանդիպել է վարչապետի հետ: Նրա խոսքով ՝ կառավարության ղեկավարը երաշխավորել է, որ ոչ ոք այսօր չի նշանակվի տնօրենի պաշտոնում, մինչեւ թատրոնի աշխատակիցները կուսումնասիրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը: Օպերայի տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրենը, իսկ Օրբելյանը կշարունակի կատարել գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ