Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակովե:
Նշենք, որ առնվազն 19 մարդ Է զոհվել, 119-ը՝ տուժել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով, հաղորդում է Tasnim գործակալությունը: