Արմինֆո. Պաշտոնական Երեւանը ցավակցություն է հայտնել Եթովպիային Նայրոբիում Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737-800 MAX-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել է 157 մարդ:
«Մենք խորապես վշտացած ենք Նայրոբի ուղեւորվող Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման լուրից։ Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները Եթովպիայի բարեկամ ժողովրդին, արիություն ու համբերություն ենք մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին՚, - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Մարտի 10-ին Աֆրիկայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737-800 MAX ինքնաթիռը, որում, ենթադրաբար, եղել են անձնակազմի 8 անդամներ եւ 149 ուղեւորներ, որոնք 35 պետությունների քաղաքացիներ են: Ավիավթարի հետեւանքով ոչ ոք չի ողջ մնացել։