Արմինֆո.ՆԱՏՕ-ն շարունակում է կարեւոր գործընկեր մնալ Հայաստանի համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը` մարտի 11-ին Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ ձեւավորվել է բազմակողմ համագործակցություն, որի առյուծի բաժինը վերաբերում է պաշտպանական ոլորտին:
«Մենք արդյունավետորեն շարունակում ենք համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ ՆԱՏՕ-ն աջակցում է մեզ մի շարք ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ տրամադրիելով խորհրդատվություն եւ փորձագիտական աջակցություն՚, - ընդգծել է նա։ Այվազյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը մասնակցում Է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում: