Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) եւ Ամերիկահունական առաջնորդների խորհուրդը (HALC) ողջունել են նախագահ Թրամփի դիրքորոշումը, որն այսօր կոչ է արել վերջ դնել Թուրքիայի համար առեւտրի արտոնյալ ռեժիմին:
Այս դիրքորոշումը քաղաքական առաջնահերթություն է, որը երկար ժամանակ առաջ են քաշել HALC–ը և ANCA-ն: Երկու կազմակերպությունների Համատեղ հայտարարությունում գոհունակություն է հայտնվում այն առնչությամբ, որ վարչակազմը ընդունել է ԱՄՆ հարկատուներին և սպառողներին ամերիկյան շուկաներ թուրքական արտահանման հարկադրաբար սուբսիդավորման անհրաժեշտությունից պաշտպանելու վաղեմի կոչը:
1975 թվին ԱՄՆ Թուրքիան ճանաչել էր որպես արտոնությունների ընդհանուր համակարգի շահառու երկիր: USTR աղբյուրների տվյալներով, Թուրքիայից ԱՄՆ ներմուծման ողջ ծավալի 17.7% -ը, որը 2017 թվականին կազմել է 1.66 մլրդ դոլար, ստացվել է այդ ծրագրի շնորհիվ: : GSP- ի ներմուծման առաջատար ոլորտներ էին ոսկերչական իրերն ու թանկարժեք մետաղները, փոխադրամիջոցները, քարե իրերը:
Օրենքի համաձայն, ծրագրից Թուրքիայի բացառումը տեղի կունենա ոչ շուտ, քան Կոնգրեսի կողմից Թուրքիայի կառավարությանն իրազեկելուց 60 օր հետո` նախագահի որոշմամբ:
GSP-ի համաձայն, որոշ ապրանքներ կարող են առանց մաքսատուրքի ներմուծվել ԱՄՆ, եթե շահառու երկրները համապատասխանում են ընտրության չափանիշներին, որոնք սահմանում է Կոնգրեսը: Երկրները կարող են նաեւ հանվել ծրագրից` կախված տնտեսական զարգացմանն առնչվող գործոններից: