Արմինֆո. Քրեական գործ է հարուցվել բլոգեր Նարեկ Մալյանի և «Ռեսթարթ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև քաշքշուկի փաստի առնչությամբ:
Ինչպես հաղորդել է ՀՀ ոստիկանությունը, գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ անցած գիշեր ընդդիմադիր բլոգեր Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել «Ռեսթարթ՚ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր ինքը` Մալյանը: