Արմինֆո. Իրանի սկզբունքային և խելամիտ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության՝ երկխոսության ճանապարհով կարգավորմանը: Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, այդ մասին նախօրեին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, պատասխանելով Հայաստանի վերչապետի վերջերս Թեհրան կատարած այցի վերաբերյալ ադրբեջանական թերթի հարցին, հայտարարել է, որ Իրանն Ադրբեջանի, Հայաստանի և հարևան այլ երկրների կայունությունը, անվտանգությունը և տնտեսական զարգացումը համարում է այդ զգայուն տարածաշրջանի համընդհանուր առաջընթացը:
<Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հաևան բոլոր երկրների առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է. մենք շահագրգռված ենք հարևանների հետ ամուր հարաբերությունների հաստատմաբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, առանց միջամտելու ներքին գործերին: Կարծում ենք, որ ցանկացած հարևան երկրի հետ հարաբերությունները, անշուշտ, մեկ այլ երկրի շահերի վրա չեն անդրադառնա>,- պարզաբանել է նա: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները չպետք է ենթարկվեն ղարաբաղյան հակամարտության ազդեցությանը՝ ընդգծելով բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը: <<Արարատ> մարզամշակութային կենտրոնում Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չհիմնավորված գործողություն չէ, բայց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ պաստառների առկայությունը, անշուշտ, անընդունելի է>,- հայտարարել է նա: