Արմինֆո. Այսօր ղարաբաղյան գործընթացում որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն տարվում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հետաձգել բանակցային գործընթացը: <Արդեն հունիսին նոր կառավարությունն ունեցավ
առաջին շփումը միջնորդների հետ, հուլիսին եղավ առաջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումը ԱԳՆ ղեկավարների մակարդակով և հստակ արդյունքով շփում վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, այնուհետև հաջորդեց Սանկտ Պետերբուրգում հանդիպումը: Հունվարին տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումը և Դավոսում Ալիև-Փաշինյան շփումները:
Սա նմատակ է ունեցել մեզ համար ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու կառավարության մոտեցումները խաղաղ բանակցային գործընթացի առնչույամբ: Սա է եղել մեր տրամաբանությունը մինչև հիմա, և մենք նպատակաուղղված աշխատելու ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ոիղղված ջանքերը: Պետք է բացառել խաղաղությանն այլընտրանքը>,- ասել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ դա չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից:
ԱԳՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ Հայաստանը նպատակաուղղված աշխատելու է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:<Արցախի ղեկավարությունն ամբողջովին տալիս է մեզ անհրաժեշտ ուղղորդումը կամ նշանները, որոնք մեզ անհրաժեշտ է հաշվի առնել մեր մասով՝ որպես բանակցային կողմ>,- ավելացրել է նա: