Արմինֆո. Մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Նման որոշում է այսօր կայացրել ընդհանուր իրավասության դատարանը:
Դատարանը մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը: Պաշտպանությունն անիրավաչափ է համարել այդ որոշումը, բայց սպասելի՝ իբր <հանրապետությունում ստեղծված իրողությունների> լույսի ներքո:
Նշենք, որ Գրիգորյանը ներկայումս գտնվում է <Նաիրի> բժշկական կենտրոնում՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ: