Արմինֆո. Երևանում տեղի կունենա Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսապանատան մամուլի ծառայությունից, փառատոնը կանցկացվի մարտի 1-ից 7-ը: Փառատոնի շրջանակներում Երևան, Էջմիածին, Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում կցուցադրվեն կինոքննադատների և հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացած հինգ ֆիլմեր: