Arminfo.info



 Ուրբաթ, 15 Փետրվարի 2019 21:33
Էմմանուիլ Մկրտչյան

Մանկական գրքից մինչև ճարտարագետի դիպլոմ.

Մանկական գրքից մինչև ճարտարագետի դիպլոմ.

Արմինֆո. Հայաստանում օտարերկրյա բոլոր ներդրողները չեն, որ վարում են համակարգված և կշռադատված սոցիալական քաղաքականություն։ Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է երկրի ազգային ժողովում, որտեղ նաև ընդգծվել է սոցիալական ծրագրերի մեծ պակասի փաստը, հատկապես  ռեսուրսներով համեմատաբար հարուստ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։ Երկրում խոշոր ստրատեգիկ ներդրողները, այնուամենայնիվ, հասկանում և նախանշում են իրենց սոցիալական պատասխանատվության գոտիները։ Այդպիսի ընկերություններից է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ»-ը: Այն մշակել , կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության շջանակում, հաջողությամբ իրականացնում է «Ռեսուրսները հանուն բարեկեցության» բազմաֆունկցիոնալ ծրագիրը։ Գլխավոր առաջնահերթությունը բազմաստիճան և փոխկապակցված՝ աճող սերնդի զարգացմանն ուղղված ծրագրերն են։ Օրերս ընկերությունը Արարատ համայնքնի հետ կնքեց սոցիալական հերթական պայմանագիրը, որով նախատեսվում է կապիտալ վերանորոգել և բարեկարգել քաղաքի թիվ 1մանկապարտեզը ։ Հաստատությունն ընթացիկ տարում իր դռները կբացի նախադպրոցական տարիքի ավելի քան 200 երեխաների առջև։ Այն մասին, թե ընկերությունը մասնավորապես ի՞նչ  քայլեր է ձեռնարկում աճող սերնդի զարգացման ուղղությամբ, մենք խոսեցինք ընկերության ընկերության արտաքին քաղաքականության և սոցիալական հարցերի գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ։  

Պատմեք խնդրեմ, ինչո՞ւ է ընկերության ուշադրության կենտրոնում հայտնվել այդքան պատասխանատու և նուրբ ոլորտը, այն է՝ մանուկների և պատանիների կրթությունը։  

Հավանաբար այն պատճառով, որ մեր երկրում այդ ոլորտը, կարելի է ասել դեռևս պետության կողմից լավագույնս մշակված չէ և ֆինանսավորվում է համայնքների սուղ բյուջեներից: Այն բնակավայրերում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, նկատելի է՝ միշտ չէ, որ միջոցները բավարարում են մանուկների և պատանիների կրթման ոլորտում «ներդրումներ» իրականացնելու, առկա խնդիրները ժամանակին լուծելու համար։Հայաստանում աշխատելու տարիներին «ԳեոՊրոՄայնինգը» սոցիալական տարբեր ծարգրերի իրականացման համար արդեն հատկացրել է ավելի քան 8,5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ աճող սերնդին կրթելու համար։

Փետրվարի 14-ին մենք ստորագրեցինք Արարատի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման և բարեկարգման մասին սոցիալական պայմանագիր։ Իսկ անցյալ տարի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստան էր ժամանել ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։  Նրա գլխավորությամբ այդ օրը տեղի ունեցավ Արարատի մանկապարտեզի վերակառուցված երկու մասնաշենքի բացման արարողությունը: Վերանորոգումն ու գույքով կահավորելն ամբողջությամբ իրականացվել էր մեր ընկերության կողմից ։

Բանն այն է, որ քաղաքային համայնքը տեղական իր փոքր բյուջեով, միայն հնարավորություն ունի ֆինանսավորել մանկապարտեզներին, որ կանոնավոր գործեն: Միշտ չէ, որ տեղական բյուջեի միջոցները բավականացնում են այդ հաստատությունների վերանորոգման և նորացման համար։


Այդ պատճառով մենք չբավարարվեցինք 2 մասնաշենքերի վերանորորգմամբ, որոնք,մեղմ ասած, անմխիթար վիճակում էին։ Ընկերության ղեկավարությունը որոշեց մանկապարտեզի շենքն ամբողջությամբ վերանորոգել, ապա՝ բարեկարգել։

Դուք սահմանափակվում եք միայն վերանորոգման աշխատանքներո՞վ, թե՝ նաև ստանձնում եք սիստեմատիկ հասարակական օգնության պարտավորություն։

Մենք ոչ միայն վերանորոգում ենք մանկապարտեզները, այլև մշակում դրանց նորացման հայեցակարգը՝ դրանում ներդնելով որոշակի սոցիալական իմաստ։ Օրինակ, Արարատի Բանավանի մանկապարտեզը գործում է «Հեքիաթին հյուր» լոզունգով։ Առաջին մասնաշենքը նվիրված է հայկական ժողովրդական, երկրորդը՝ ռուսական ժողովրդական հեքիաթներին, իսկ մյուս մասնաշենքերը, երբ դրանք պատրաստ լինեն, կկոչենք երեխաների սիրած հերոսների ՝Պերոյի, Անդերսենի, Դիսնեյի անուններով։ Մանկապարտեզները կահավորվում են անհրաժեշտ բոլոր գույքով, ինչպես նաև երեխաների ինտելեկտուալ զարգազման համար նախատեսված խաղալիքներով ու այլ միջոցներով ։  

Հարկ է նշել, որ մենք արդեն ունեինք մանկապարտեզի կառուցման նախագիծ իրականացնելու փորձը դեռ 2012 թվականին։ Սոցիալական ներդրումների Հայկական հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեզ մենք մանկապարտեզ կառուցեցինք Արարատի Այնթափ գյուղում։ Կարծում եմ, սոցիալական քաղաքականության այս ուղղությունը մեզ համար դառնալու է կարևոր և շարունակական։

Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան աճող սերնդի դաստիարակությունը և կրթությունը։ Շատ կարևոր է մթնոլորտը, որում մեծանում է երեխան. գույներ, նրան շրջապատող հեքիաթների հերոսներ,, որոնցից նա բարության, աշխարհի նկատմամբ վերաբերմունքի օրինակներ է յուրացնում։   Եթե երեխան զգում է իրեն շրջապատող հոգատարությունը և բարությունը, նրա մոտ ձևավորվում է այդօրինակ աշխարհայացք ։ Բարեկարգ, բարենպաստ միջավայրը դաստիարակում է փոքրիկի ինտելեկտը՝ձևավորելով նրա ճաշակը, և դրանով իսկ պարտրաստելով մեր երկրի համար լիարժեք պատասխանատու քաղաքացիների։



Այնուհետև Դուք երեխայի ձեռքից բռնած, պատկերավոր ասած, տանում եք դպրո՞ց, թե՝ սահմանափակվում եք միայն փոքրիկների հետ աշխատանքով։

Երեխայի անհատականության ձևավորման հաջորդ փուլում մենք նույնպես փորձում ենք օգտակար լինել։ Աճող սերնդին աջակցության մեր ծրագրի շրջանակում մշակել և իրականացնում ենք դպրոցներում ինտերակտիվ համակարգչային դասասենյակների հիմնում, որոնցում անցկացվում են օտար լեզուների, ֆիզիկայի, քիմիայի դասեր,կազմակերպվում՝ գրական-երաժշտական երեկույթներ։ Մենք արդեն երեք այդպիսի դասասենյակներ ենք կահավորելՎարդենիսում, Արարատ գյուղում և երրորդը Արմավիրում՝ Հարավ-կովկասյան երկաթուղի ընկերության հետ։

Սակայն, ընթացքում մենք հասկացանք, որ դպրոցի շրջանակում կազմակերպական բնույթի մի շարք սահմանափակումներ կան, և եթե կենտրոնները բացվեն մշակույթի պալատներում կամ համայնքների հասարակական վայրերում, ապա հնարավոր կլինի զգալիորեն ընդլայնել դրանց ֆունկցիոնալությունը, աշխատանքների ռեժիմը ևհայեցակարգ մշակել։ Ներկայումս մենք աշխատում ենք տվյալ նախագծի գաղափարի ձևավորման ուղղությամբ և մեծ հույսեր ենք կապում այդ նախագծի հետ այն առումով, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնում կուսուցանվեն  IT ծրագրեր, օտար լեզուներ, և այլն։



Աճող սերնդի հետ աշխատանքը բազմաֆունկցիոնալ է և դրանով չի ավարտվում։ Ինչպես տեսնում եք, մեր բոլոր նախագծերում առկա է մուլտիպլիկացիոն տարրը։ Մենք սերտորեն համագործակցում ենք երկրի հրատարակչությունների հետ։ 12 տարի շարունակ, յուրաքանչյուր տարի ռեգիոնների երեխաների համար գնում ենք գեղարվեստական գրքեր, մանկական նկարազարդ հանրագիտարաններ, երեխաների զարգացմանը նպաստող ռեբուսներ, մանկական և պատանեկան թեմաներով համաշխարհային գրականության հայերեն թարգմանությամբ գրքեր, հանրամատչելի գիտական գրականություն։ Մենք հազարավոր գրքեր ենք գնում «Անտարես», «Բուկինիստ», «Զանգակ» հրատարակչություններից: Այս ամենը նաև մեր կողմից անուղղակի աջակցություն է երկրի հրատարակչական ինդուստրիային, որը, հաճախ, ցածր պահանջարկի պատճառով ի վիճակի չի լինում գրքերը հրատարակել մեծ տպաքանակով

12 տարի շարունակ մենք օգնում ենք նաև տարբերվող կարողություն և հաշմանդամություն ունեցող երեխաներին, կանոնավոր կերպով հանդիպում ենք ոչ կառավարական կազմակերպությունների հետ, լսում ենք նրանց կարիքները, միջոցներ ենք ուղղում երեխաների սննդի, բուժման և այլ նպատակների համար՝ գումարները ուղղակիորեն տրամադրելով ծնողներին։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ երեխաները մեր աշխատակիցների երեխաներն են։ Այս տարիների ընթացքում մեր բարեգործական ցուցակներում տեղ են գտել ավելի քան 100 երեխա։  

«ԳեոՊրոՄայնինգի» ուշադրության կենտրոնում են նաև տաղանդով օժտված երեխաները, որոնք զբաղվում են սպորտով, արվեստներով։ Այն տարածաշրջաններում, որտեղ մեր ընկերությունը ծավալում է իր գործունեությունը , երեխաների համար կազմակերպվում են մանկական ներկայացումների, երաժշտական-զվարճալի շոուների հյուրախաղեր։

Ներկայումս աշխատում ենք նաև վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի և մեծ թենիսի սպորտհրապարակների բացման նախահաշիվների կազմման ուղղությամբ։ Անցած տարի ամռանը  ավարտեցինք Արարատ գյուղում  բաց լողավազանի վերանորոգումը և վերակառուցումը։ Այդ լողավազանում ցերեկային ժամերին մարզվում են երեխաները, իսկ երեկոյան ժամերին, շոգ աշխատանքային օրվա վերջում լողավազանը տրամադրվում է մեծերին։  

Հայտնի է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը որոշակի ռեսուրսներ է ուղղում հանքային արդյունաբերության համար մասնագետների պատրաստմանը։ Քանի՞ ուսանող եք պատրաստել, և որքանո՞վ է դա կարևոր ընկերության համար։

Այո, մենք առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որն իրականացրեց կրթաթոշակային ծրագիր։ Դեռ 2012 թվականին կյանքի կոչեցինք ռեգիոնների դիմորդներին Հայաստանի և Ռուսաստանի բուհերում ուսանելու ծրագիրը։ «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերն են՝ հանքարդյունաբերական գործի մասնագետները, մետալուրգները։ Մենք հասկանում ենք, որ եթե այսօր ռեսուրսներ չներդնենք երիտասարդ կադրերի պատրաստման համար, ապա շուտով կբախվենք կադրային դեֆիցիտի հետ։

2012 թվականին մեր ջանքերի շնորհիվ Գեղարքունիքի և Արարատի մարզերից, ընկերության հաշվին,բարձրագույն կրթություն ստացան 5 ուսանողներ՝ երկուսը ավարտելով Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, և երեքը՝ Սանկ-Պետերբուրգի լեռնային համալսարանը։ Նրանք բոլորը արդեն վերադարձել են հայրենիք և աշխատում են մեր ընկերությունում։  Այդ հաջող փորձը մեր կողմից արդեն մշակված ծրագրով կրում է մշտական բնույթ։ Այս ուսումնական տարվա սկզբում մենք հերթական դիմորդներին ուղարկեցինք Սանկտ-Պետերբուրգ։ Մեր կողմից ապահովվում է նրանց տեղափոխման, հանրակացարաններում բնակվելու ծախսերը , սոցիալական փաթեթները, ապահովագրությունը և ամենամսյա կրթաթոշակները ՝ 300-ից մինչև 500 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված ուսանողների առաջադիմությունից: Դրանով էլ խթանում ենք նրանց առաջադիմության բարձրացումը։

 

Կարևոր է, որ որակյալ կադրերը վերադառնան հայրենիք, այլ ոչ թե աշխատանք փնտրեն այլ երկրներում։ Սերնդե սերունդ փոխանցվող բարձր որակավորում ունեցող հանքագործների միջին տարիքը մոտենում է 50-ին, իսկ դա վատ է ոլորտի համար։ Այդ պատճառով էլ ծրագիրն ուղղված է ոչ միայն մեր ընկերությունը որակյալ կադրերով ապահովելու նպատակին, այլև այն, որպեսզի իրենց երկրից մարդիկ չհեռանան։

Այսօր երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալը հեշտ չէ, քանի որ այն հիմնականում վճարովի է: Իսկ մեր պարագայում՝ հնարավորություն ենք տալիս նրանց կրթություն ստանալ, լուծելի ենք դարձնում մեր ուսանողի հետագա աշխատանքի տեղավորման խնդիրը, ունենում են համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք, այդկերպ՝ ստեղծում են ընտանիք ու ապրում հայրենիքում։

Ինչպես տեսնում եք, մեր ծրագրերը շատ-շատ են։ Կարծում եմ, մենք  պատրաստ ենք դրանք հաղթահարելու, առավել ևս, որ սոցիալական բոլոր ծրագրերը կազմվում, քննարկվում և հավանության են արժանանում ընկերության ղեկավարության նախաձեռնությամբ և աջակցությամբ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը