Արմինֆո. Իմ կանխատեսմամբ, ԱՄՆ-ը և ոչ միայն, ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ պահանջելով Երևանից զիջումներ Արցախի հարցում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
<Այդ ճնշման համար նկատելի են բոլոր նախադրյալները, ես սպասում եմ դրան բավական շուտ, սակայն չեմ կարծում, թե մենք տեղի կտանք դրան: Կարծում եմ՝ հատկապես այսօր մենք դրա իրավունքը չունենք: Ես պարզապես համոզված եմ, որ վստահության միջոցների ստեղծման և սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման բացակայության պայմաններում հակամարտության անմիջական կարգավորման փուլի անցումը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի և, գլխավորը, Արցախի համար>,- ընդգծել է նա:
Հակամարտության կարգավորման մոտ հեռանկարների առնչությամբ բանավեճերն ակտիվացել են՝ 2018 թ. վերջից սկսած: Դեկտեմբերին Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարեց <երկար ժամանակ առաջին անգամ հայ գործընկերոջ հետ ձեռքբերված փոխըմռնման մասին>: Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հունվարյան բանակցություններն ավարտվեցին <ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու> մասին բանաձևով: Իրավիճակն էլ ավելի թեժացրեցին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երեք ոչ պաշտոնական հանդիպումները:
Մանոյանը գտնում է, որ այդ համաձայնագրերի իրականացումը երկրորդ պլան մղել Բաքվին թույլ տվեց իշխանափոխությունը և, համապատասխանաբար, Հայաստանում Արցախի շուրջ բանակցողների փոփոխությունը: Որպես հետևանք՝ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի երեք ոչ պաշտոնական հանդիպումները ոչ միայն հանգեցրեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ կատարումից Բաքվի խուսափման, այլ նաև թույլ տվեցին էլ ավելի երկրորդ պլան մղել Արցախի իրավական կարգավիճակի հարցը:
Նրա խոսքով, Երևանը դադարել է Բաքվից պահանջել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում՝ սահմանին և շփման գծում միջադեպերի կանխման վերաբերյալ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ձեռքբերման հետևանքով: Սակայն, ըստ Մանոյանի, հետագայում այդ պայմանավորվածություններն ամենևին չեն խանգարի Բաքվին կրկին հաճախակիացնել հրադադարի ռեժիմի խախտումները՝ ընդհուպ 2016 թ. ապրիլի սցենարի կրկնությունը:
<Այս առումով Բաքվի վրա ներգործության միակ միջոցը վերլուծաբանը համարում է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Նրա խոսքով, դա ոչ միայն ուժեղ ճնշում կունենա Ադրբեջանի դիրքերի վրա բանակցային գործընթացում, այլ նաև զգալիորեն կհեշտացնի այլ պետությունների կողմից Արցախի ճանաչման գործընթացը: Եվ նման պետություններն այսօր քիչ չեն>,- ամփոփել է Մանոյանը: