Արմինֆո.Դանիայում Հայաստանի դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ: ԱրմԻՆֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նա նշել է, որ Շվեդիայում Հայաստանի դեսպանությունը կապահովի երկրի ներկայացուցչությունը սկանդինավյան տարածաշրջանում: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք այդ առնչությամբ ակնկալվում է դեսպանի փոփոխություն, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ դեսպանների նշանակման վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի նախագահը:
Հավելենք, որ Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն է: Հիշեցնենք. ավելի վաղ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ կառույցում աշխատանք է տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում` արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման ճանապարհով: