Արմինֆո. Global Finance հանդեսի վարկածով, Հայաստանը 62-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանշային աղյուսակում:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել զինված հակամարտության հավանականությունը, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիքի մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաեւ բնական աղետի հավանականությունը: Հարևան Վրաստանը վարկանշային աղյուսակում 49-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 71-րդ, Իրանը՝ 77-րդ, Թուրքիան՝ 107-րդ տեղերում, Ռուսաստանը 108-րդ տեղում է:
Պարբերականի վարկածով՝ ամենաանվտանգ երկիրն Իսլանդիան է, երկրորդ տեղն զբաղեցրել է Շվեյցարիան, երրորդը՝ Ֆինլանդիան: Առաջին տասնյակում են նաեւ Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան եւ Նոր Զելանդիան: ԱՄՆ-ն զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը՝ հանցավորության բարձր մակարդակի, ինչպես նաեւ բնական աղետի մեծ հավանկանության պատճառով: Ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Գվատեմալան, Եմենը եւ Ֆիլիպինները: