Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ժամանել է Հայաստան: Այսօր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի տարածքում նա կմասնակցի «Երախտագիտության՚ զբոսայգում Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրիու բացման արարողությանը: Բուհի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջոցառումը նվիրված է Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին:
Կարասինը կմասնակցի նաև երկու պետությունների տնտեսական համագործակցությունում Ռուսաստանի դերին նվիրված սեմինարին: Ռուսաստանի փոխարտգործնախարիարը մտադիր է նաև հանդիպել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: