Արմինֆո. Հունվարի 29՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTBե բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։
Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն։