Arminfo.info



 Երեթշաբթի, 29 Հունվարի 2019 12:09

Երևան.  Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ, և եթե Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթղթի մասին ոչ մի  հաղորդում չի եղել, ապա այն չկա

Երևան.  Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ, և եթե Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթղթի մասին ոչ մի  հաղորդում չի եղել, ապա այն չկա

Արմինֆո. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները եղել են հանպատրաստից, և օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները մասնակցել են նույն միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է   ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին «Եռաբլուր»-ում ի լրագրողների հետ ճեպազրույցում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը ողջունելի է համարել այդ հանդիպումները, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները: «Եվ դա շատ դրական բան է այն առումով, որ ավելի դյուրացնում է, ավելի հնարավորություն է ստեղծում՝ ավելի լավ միմյանց զգալու և ավելի արդյունավետ աշխատելու այդ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խոսեց դրա մասին, և շատ լավ է, որ ղեկավարներն առիթ են ունեցել փոխանակելու մտքեր տարբեր հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն միմյանց,  միմյանց մոտեցումներն ու տեսլականները՚, - ասել է նա:

 

Անդրադառնալով երկու շաբաթ առաջ Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպմանն առնչվող հարցին, Հայաստանի արտգործնախարը նշել է, թե այն, ինչ ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ, և ուրախալի է՝ նաև մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ որ ասվել է, շարունակական, հետևողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ «Առաջինը, նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում ենք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել ևս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարևոր էլեմենտներն են այս գործընթացի մեջ։ Դուք շատ լավ գիտեք, որ մենք արտահայտվել ենք, մենք որևէ կերպ չենք շեղվելու այն բաներից, ինչ որ ասել ենք։ Ես վստահ եմ, որ բազմիցս լսել եք, և որևէ շեղում այդ առումով չի եղել մեր դիրքորոշման մեջ: Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններով, բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Չկա այդպիսի մի բան և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք: Բանակցությունները` այս երկխոսությունը, գնում է դրա շուրջ: Եվ այդ առումով է, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետևել մեկնաբանություններին, և ինձ մոտ որոշ չափով եղել է նաև որոշ զարմանք, որ ինչ-որ պարտվողականության տրամադրությո՞ւն ունենք մեր հասարակությունում, թե՞ մենք ինքնավստահություն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, և կարիք չկա որևէ կերպ տեսնելու, որ ինչ-որ կերպ լինում է մի բան, որտեղ մենք խափանելու ենք մեր դիրքորոշումերը: Դա իսկապես հասարակության համար, բոլորիս համար վիրավորական է. պարտվողական չենք եղել և չենք լինելու, առավել ևս ինքնավստահության մասով: Եվ նաև ավելացնեմ, ինչ վերաբերում է Արցախի ներկայությանը և Արցախի որպես որոշիչ ձայն և ներգրավվածության հարցին, սա հետևղական աշխատանքն է: Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք և անցանք: Նորից եմ կրկնում, սա մեր համար շատ հստակ պրակտիկ խնդիր է. ավելի գործնական և իրատեսական լինել, ավելի գործնական լիենել՝ այդ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու՚, - ասել է արտգործնախարարը:

 

Պատասխանելով ստատուսի և անվտանգության հարցում ադրբեջտանական կողմի հետ փոխըմբռնմանն առնչվող հարցին` Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. «Փոխըմբռնումն այնքանով է, վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում: Եվ մենք մեր տրամաբանության, երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք՚:

 

Անդրադառնալով ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործողություններին առնչվող հարցին` արտգործնախարարը հայտարարել է. «Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է, որևէ նորություն չկա: Եթե շատ ուշադիր հետևեք, անցած տարիների ընթացքում, բոլոր տարիների ընթացքում քանի անգամ է նման բան ասվել... մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Մենք շատ հստակ ասել ենք. դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, դա նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Սա շատ հստակ բերում ենք առաջ: Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր թե ինչպես դա իրականացնել: Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է՚:

 

Պատասխանելով առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ որևէ հուշագրի կամ այլ փաստաթղթի պատրաստմանն առնչվող հարցին` Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: Եթե լիներ, դուք կիմանայիք: Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետև բանակցությունների էությունն է այդպիսին, հարցի էությունն է այդպիսին: Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, և որը գոյություն ունի այս գործի մեջ: Բայց չի լինի այնպես, որ մենք առաջ շարժվենք, ու հասարակությունը տեղյակ չլինի՚:

 

Անդրադառնալով բանակցային սեղան Արցախի վերադարձի հնարավորությանը` Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ մեզ համար սա պրակտիկ հարց է, մեզ համար սա բանակցությունների արդյունավետության հարց է, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ներկայացնում է մեր դիրքորոշումները։ «Եվ Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջև։ Սա պրակտիկ հարց է։ Մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում և մենք շարունակական այս հարցը բերում ենք առաջ։ Սա չի նշանակում, որ մենք մեր պատասխանատվությունից փախչում ենք և բանակցություններին չենք նստում։ Սա չի նշանակում, որ քսան տարվա ընթացքում ձևավորված մի գործընթաց անմիջապես փոխվում է. բոլորը համաձայնվեցին և հարցն այդպես լուծվեց՚, - ասել է Մնացականյանը:

 

Մեկնաբանելով Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական ոչ պաշտոնական հանդիպմանն ու գործընթացի վրա դա ազդեցությանն առնչվող հարցին`

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. «Միանշանակ օգուտ է։ Գործընթացի վրա տալիս են դրական ազդեցություն այն առումով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց շատ ավելի լավ են զգում, միմյանց շատ ավելի լավ են հասկանում։ Ձևավորվում է մի միջավայր, որտեղ ղեկավարները կարող են միմյանց շատ ավելի լավ հասկանալ և ավելի հստակ տեսնել, թե ինչպես կարող ենք շարժվել խաղաղության ապահովման ճանապարհով։ Այսինքն՝ սա միայն ու միայն դրական է: Գիտեք, որ շփումներ եղել են այնպես, որ իրենք օրակարգ չեն ունեցել և նպատակը եղել է, որպեսզի ղեկավարները միմյանց ավելի ծանոթ լինեն, փորձեն միջավայր ունենալ, որտեղ իրենք ունեն ավելի բարձր մակարդակի վստահություն, թե ինչպես կարելի է շարժվել առաջ՚։  Այդ համատեքդստում նա ընդգծել է, կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը հարցի, և կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, այն ինչ որ կոչվում է խաղաղությանը նպաստելուն: «Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին: Այն ինչ որ վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության ռիսկերի նվազեցմանը: Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ: Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինք թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞՝ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են: Եվ սա շատ էական է, շատ օգտակար է՚, - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ հայկական կողմից համար առաջնայինը ստատուսն է և անվտանգությունը:   

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան