Arminfo.info



 Երեթշաբթի, 29 Հունվարի 2019 11:37
Նաիրա Բադալյան

Փաշինյան. Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, կատարել է իրեն առաջադրված խնդիրները

Փաշինյան. Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, կատարել է իրեն առաջադրված խնդիրները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական  գործունեության արդյունքները:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել  է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը: Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում: Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

 

ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի և աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաև ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:  Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: 

 

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր դիտարկումները ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները, և կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարևոր մասնակցությամբ.

 

Առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների և ընտրական գործընթացների բացառիկ որակը, և պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարևոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով և ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է և այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է:

 

Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունը աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես  համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն և ուզում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարևոր պարտականությունը:

 

Կարծում եմ, որ ոստիկանության և հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, և հանրության վերաբերմունքը նաև այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական», - նշել է կառավարության ղեկավարը:

 

Խոսելով համակարգային խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաև ոստիկանության համակարգի վրա, և նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի և վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն: «Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են: Այստեղ հստակ բանաձևեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ: Շատ կարևոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանության կարգավիճակի հարցը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը. «Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: «Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարևոր առաջնահերթությունն արտաքին և ներքին առումով անվտանգության ապահովումն է: «Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբևէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում և այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, և կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենևին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ և դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, և սա ամենակարևոր արձանագրումն է:

 

Ընդհանուր առմամբ, ոստիկանության առջև դրվող խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը և  ազատությունները ապահովելն է: Շատ կարևորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ և քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող:

 

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը: Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու», -շեշտել է վարչապետ Փաշինյանը:

 

Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձևավորված կարծրատիպին. «Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն,  ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ:

 

Մենք այս ուղերձը պետք է շատ հստակ հղենք, ՀՀ քաղաքացիների և ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որևէ մեկը չպետք է մտածի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է. այն չէ և չի կարող լինել թուլություն, առավել ևս՝ այսօրվա Հայաստանում: Սրանք շատ կարևոր արձանագրումներ են, և հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության և հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր և բարձրացող մակարդակը և դինամիկան»:

 

Վարչապետն ընդգծել է նաև՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակական է լինելու.  «Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունըՆախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույքԱրարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույք
«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքըԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքը
Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունըԻրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթԻրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասինՆորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներինՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում ենԶախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝   պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան էՊոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
Չափագիտության ազգային ինստիտուտՉափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
Իրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերությունԻրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքըԱդրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենքԿառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ ԱնանյանՀայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակովANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ինԱրման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններինՀայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Հայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններինՀայաստանում բիզնես ունեցող պաշտոնյաները պետք է դրանք կառավարման հանձնեն միայն պրոֆիլային ընկերություններին
Վրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրումՎրաստանի դեսպան. հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում
Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում Էրդողանը շարունակում է խոսել տարածաշրջանում "արդար խաղաղության" մասին
Երևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոններըԵրևանի բալետային փառատոնի շրջանակում հանդես կգան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի անվանի բալետային թատրոնները
Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանըՀայաստանը վերահաստատել է հավատարմությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրին իր հանձնառությանը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրաՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
Պատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծըՊատմական Հայաստանի ֆորպոստ, թե ինքնիշխան, անկախ պետություն  Փաշինյանի մոտ քննարկվել է ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համարԱրդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համար
ԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներումԱԺ փոխխոսնակ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ավելի ակտիվ են դառնում բոլոր մակարդակներում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը