Արմինֆո. ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի իրավաչափության մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերանայման մասին պաշտպանական կողմի բողոքը:
Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, նրան առաջադրված մեղադրանքի չապացուցված լինելու մասին պաշտպանության փաստարկները: Պաշտպանական կողմը, վկայակոչելով ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների բացահայտված գաղտնալսումները, հայտարարել է, որ Խաչատուրովի կալանքը չի հետապնդել իրավաչափ նպատակ, քանի որ ըստ ՀՔԾ պետի խոսքերի, նա կալանավորվում է, որպեսզի ցուցմունք տա:
Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդել է, որ իրենք ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի կալանքի իրավաչափության մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կբողոքարկեն ՄԻԵԴ-ում: