Արմինֆո. Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավարությունը, հաղորդել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքերով, Մայրապետյանին համար երաշխավորել է երկու անձ, որոնցից յուրաքանչյուրը վճարել է 15 մլն դրամ: Միայն դրանից հետո Մայրապետյանին թույլատրվել է լքել երկիրը: «Երաշխավորներն իրազեկվել են, որ պարտավորությունները չկատարելը քրեորեն պատժելի է», - բացատրել է Օհանջանյանը: Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառակերությանն աջակցելու համար: Գործարարն առողջական խնդիրներ ունի, մտադիր է արտերկրում բուժվել: Նրան թույլատրվել է միայն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումից հետո: