Արմինֆո. Սխալներն ուղղելու համար պետք չէ անել ճիշտ հակադիր քայլեր: Այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ էր ԵԱՏՄ-ին անդամակցելու նախորդ իշխանությունների որոշումը:
Վարչապետը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ ինքը դեմ է եղել ԵԱՏՄ-ին անդամակցելուն, դրանից հետո էլ բազմիցս է ասել, որ եթե ինչ-որ բան սխալ է համարել, դա չի նշանակում, որ սխալներն ուղղելու համար հարկավոր է ձեռնարկել ճիշտ հակադիր քայլեր: Որպես օրինակ նա նշել է Իրաքի վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, որի կարծիքով, կրտսեր Ջորջ Բուշը ճիշտ չէր վարվել` զորք մտցնելով Իրաք, և որոշեց անել ճիշտ հակառակը` զորքը դուրս բերել Իրաքից, ինչի արդյունքում ստացանք ԻՊ… «Փաստ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Չեմ կարծում, թե կտրուկ շրջադարձերն օգտակար են դիվանագիտությունում: Այժմ մեր ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի ԵԱՏՄ դարձնենք ավելի արդյունավետ, նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: Մենք անում ենք հնարավորինը, որպեսզի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը լինի արդյունավետ, օգտակար և հեռանկարային՚, - ամփոփել է Փաշինյանը: