Արմինֆո.Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է նրա փաստաբան Կարեն Բատիկյանը:
<ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով դուրս գալ երկրից, ինչից հետո նա պետք է վերադառնա>,- հայտարարել է Բատիկյանը: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: