Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ <Սկիզբ մեդիա կենտրոնի> /1in.am պորտալ և <Ժամանակ> թերթ/:
Հայցով, մասնավորապես, պահանջվում էր հերքել <Սկիզբ մեդիա կենտրոնի> կողմից հրապարակված՝ երկրորդ նախագահի բնորոշմամբ, զրպարտություն պարունակող հոդվածները, ինչպես նաև դրամական փոխհատուցում վճարել հասցված վնասի համար: Վճռի համաձայն՝ 1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հազր դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1մլն 600 հազր դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է: Խոսքը, մասնավորապես, «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվելե «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհինե, «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյանե, «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուներըե հոդվածների մասին է:
Դատարանի որոշման համաձայն՝ վճիռը օրինական ուժի ստանալուց հետո երկու օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում www.1in.am ինտերնետային կայքը պետք է հրապարակել հերքում: Պետք է նշվի, որ հոդվածներում տեղ գտած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել նույն ժամկետի ընթացքում: